Array ( [mr_id] => 82144 [mr_node] => 74100 [mr_media] => 74673 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74673 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74673.jpg [media_name] => Max-Weber-622x299.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 15:00:32 )
Facebook Instagram Youtube
Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին ․ Գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի գիրքը թարգմանվել է հայերեն
Այն հրատարակել են «Քաղաքական դիսկուրս» հանդեսը և «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը: Նախաձեռնությանը աջակցել է «Գյոթե» կենտրոնը:

Ամբողջ աշխարհում սոցիոլոգիական հիմնարար աշխատություններից մեկը համարվող այս գիրքը կարելի է կարդալ նաև հայերեն: Գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի` «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» աշխատությունը առաջին անգամ թարգմանվել է հայերեն: Հեղինակը այս գրքում վեր է հանում Վերածննդի, բողոքականության, Լուսավորության և կապիտալիզմի սկզբնավորման պատմական փոխառնչությունները: Վահրամ Սողոմոնյանի խոսքով` թարգմանական աշխատանքները տևել են 2 տարի: Այն հրատարակել են «Քաղաքական դիսկուրս» հանդեսը և «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը: Նախաձեռնությանը աջակցել է «Գյոթե» կենտրոնը:

«Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» գիրքը հագեցած է մեջ֊բերումներով, վիճակագրական ու պատմական տվյալներով։ Տեքստում հանդիպող լատիներեն բառերին զուգահեռ ներկայացված են դրանց հայերեն համարժեքները։ 500 օրինակով տպագրված այս գիրքը Մաքս Վեբերի բնագրի հայերեն առաջին թարգմանությունն է։