Array ( [mr_id] => 82229 [mr_node] => 74106 [mr_media] => 74680 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74680 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74680.jpg [media_name] => haytni-e-hayastani-ymbshamarti-n127475-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 16:04:37 )
Facebook Instagram Youtube
Լարված իրավիճակ ԸՀՖ-ում. ֆեդերացիան ու մարզիչները պատասխանել են Միհրան Հարությունյանին
Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը ստեղծվածը համարում է բացառիկ բացասական երեւույթ հայկական ըմբշամարտում:

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությանը, մարզչական կազմին եւ հավաքականի անդամներին դուր չեն եկել ընտրանու նախկին ըմբիշ Միհրան Հարությունյանի հարցազրույցները, դրանցում հնչած որակումներն ու հայտարարությունները: Օլիմպիական փոխչեմպիոնը, որն այժմ զբաղվում է խառը մենամարտերով ու հայտարարել է ըմբշամարտ վերադառնալու մասին, համոզված է՝ անկախ ամեն ինչից մասնակցելու է Տոկիոյի օլիմպիական խաղերին: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը համարում է, որ հավաքներին, մարզումներին ու մրցաշարերին չմասնակցելու պատճառով Միհրան Հարությունյանը տեղ չունի հավաքականում:

Հավաքականի գլխավոր մարզիչը հերքեց Միհրան Հարությունյանի այն հայտարարությունը, իբր՝ 2016-ի օլիմպիական խաղերից հետո ըմբիշը ֆինանսավորում չի ստացել: Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ Հարությունյանը նախկինում խախտել է կարգը եւ չի ներկայացել կշռմանը, քանի որ չի կարողացել պահպանել համապատասխան քաշը: 

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը ստեղծվածը համարում է բացառիկ բացասական երեւույթ հայկական ըմբշամարտում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էլ ընդգծում է՝ եւ՛ փորձառու, եւ՛ անփորձ մարզիկները պետք է շարժվեն մարզչական շտաբի ու ֆեդերացիայի սահմանած օրակարգով, ենթարկվեն կարգուկանոնին:

Խոսելով իր նախկին թիմակցի հայտարարությունների մասին՝ հավաքականի անդամ, պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Միհրան Հարությունյանի քայլերը որակեց շոու:

Լեւոն Ջուլֆալակյանը վստահեցրեց, որ մարզչական ավելի քան 20 տարվա կարիերայի ընթացքում իրեն չեն խոչընդոտել հավաքականի կազմն ընտրելու գործում, որեւէ մարզիկի հետ անձնային խնդիրներ չի ունեցել եւ կազմն ընտրելիս շարժվել է մարզական ու մարդկային սկզբունքներով: Հավաքականի մարզիչը հայտարարեց՝ թիմի դռները բաց են բոլոր այն մարզիկների համար, որոնք պատրաստ են պահել կարգուկանոնն ու ենթարկվել ֆեդերացիայի օրենքներին, մարզչական շտաբի որոշումներին: