Array ( [mr_id] => 82163 [mr_node] => 74107 [mr_media] => 74681 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74681 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74681.jpg [media_name] => 106648.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 16:50:27 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանի ԱԳ նախարարը Բրյուսելում խոսել է Ղարաբաղյան կարգավորման մասին
Բրյուսելում այսօր շարունակվել են Արևելյան գործընկերությանը նվիրված հանդիպումները: Պանելային 2 առանձին քննարկումների ժամանակ ելույթներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները:

Իրականում ամեն ինչ այդքան էլ լավ չէ: Արցախի մասին ադրբեջանամետ ձևակերպումներ Եվրամիության հետ համաձայնագրում անցկացնել չի հաջողվում: Անցած ամիս Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել էր, թե հայերն ամեն ինչ անում են, որ մայիսի 13-ին Ալիևը չկարողանա Բրյուսելում ստորագրել համաձայնագիրը: Եվ, պարզվել է, որ Ալիևի բրյուսելյան օրակարգում փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ: 

Բրյուսելում այսօր շարունակվել են Արևելյան գործընկերությանը նվիրված հանդիպումները: Պանելային 2 առանձին քննարկումների ժամանակ ելույթներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Էլմար Մամեդյարովը Եվրամիության հետ համաձայնագրին չի անդրադարձել, բայց պատասխանել է հարցին, թե ինչու են տապալել 10-նամյակի հռչակագիրը: 

Նախորդ փաստաթղթերը Բաքուն նույնպես բոյկոտում էր, քանի որ խոսք էր գնում կարգավորման երեք սկզբունքների մասին: Էլմար մամեդյարովին նաև հարց են ուղղել՝ Ադրբեջանն ինչպես է իր ժողովրդին խաղաղության պատրաստում: Մամեդյարովը հարցին պարզապես չի պատասխանել՝ խոսելով բոլորովին այլ թեմաներից: 

Զուգահեռ քննարկմանը, որտեղ Զոհրաբ Մնացականյանի անունը մեծ դժվարությամբ են արտաբերել, Հայաստանի ԱԳ նախարարն ասել է, որ շատ կարևոր է, թե ինչպիսի միջավայրում է դրսևորովում քաղաքական այդ կամքը: 

ԱԳ նախարարը նշել է՝ Արևելյան գործընկերությունը լավ հարթակ է, որի միջոցով ժողովուրդները կարող են շփվել, նվազեցնել ատելության և միմյանց անհասկանալի լինելու մակարդակը: