Array ( [mr_id] => 82154 [mr_node] => 74108 [mr_media] => 74682 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74682 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74682.jpg [media_name] => H2A3597-copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 16:57:10 )
Facebook Instagram Youtube
Միսս Հայաստանն՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին
Արդյոք Հայկուհի Մաթևոսյանը դիմե՞լ է պլաստիկ վիրահատության և ի՞նչ նկատի ուներ, երբ պնդում էր, որ 1 կգ երկաթը ծանր է 1 կգ բամբակից: Հայկուհին որոշել է իր հասցեին հնչող քննադատություններին չարձագանքել:

Հայկուհի Մաթևոսյանն է` Ազգային գեղեցկության մրցույթի այս տարվա դափնեկիրը: Հյաստանի նոր դեմքը բոլորի ուշադրության կենտրոնում է: Սոցցանցերում օրեր շարունակ քննարկում են 19-ամյա այս գեղեցկուհու արտաքինն ու ինտելեկտը:

Հայկուհին որոշել է իր հասցեին հնչող քննադատություններին չարձագանքել, ասում է՝ խոսողը խոսելու է: Իսկ եթե ընդհանրապես չքննադատեին վատ կզգար: 

Մրցույթից հետո համցանցում մեծ տարածում է գտել Հայկուհի Մաթևոսյանի մասնակցությամբ հումորային տեսանյութը: Գեղեցկուհին չի ցանկանում մեկնաբանել այն:

Հայաստանի գեղեցկուհին հայտարարում է ընդամենը հումոր էր, իսկ եթե նույնիսկ շփոթվեր, կարծում է, սարսափելի ոչինչ չէր լինի: 

Ազգային գեղեցկության մրցույթի դափնեկիր Հայկուհի Մաթևոսյանը Հայաստանը կներկայացնի գեղեցկության միջազգային մրցույթներում: Ասում է` իր համար մեծ պատիվ է ու պատասխանատվություն: