Array ( [mr_id] => 82168 [mr_node] => 74109 [mr_media] => 74683 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74683 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74683.jpg [media_name] => 12259_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 17:02:14 )
Facebook Instagram Youtube
Պեկինում կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը նախագահ Սի Ծինփինի հետ
Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին Փաշինյանը հանդես կգա ելույթով։

Հայկական պատվիրակության աշխատանքային այցը սկսվեց ոչ պաշտոնական արարողությամբ: Այցն աշխատանքային է, բայց Պեկինի գլխավոր բոլոր փողոցներում ծածանվում է հայկական դրոշն ու այլ՝ հիմնականում ասիական երկրների դրոշները: Սա նշանակում է, որ Չինաստանը պատրաստվում է Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին: Այս առիթով Չինաստան ժամանած հայկական պատվիրակությանը նախագահ Սի Ծինփինը դիմավորեց Ժողովրդական ներկայացուցիչների պալատում: Սովորաբար նախագահը հենց այստեղ է դիմավորում ներկայացուցչական պատվիրակություններին:

Դիմավորման արարողակարգից հետո Սի Ծինփինը հայկական պատվիրակությանը հրավիրեց ընդլայնված կազմով բանակցությունների:

Նիկոլ Փաշինյանը Չինաստանի նախագահին շնորհակալություն հայտնեց Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին Հայաստանին հրավիրելու համար: Փաշինյանը նկատեց, որ երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ: 

ՉԺՀ նախագահը հատկապես կարեւոր համարեց հայ-չինական պատմական հարաբերությւոնները: Նրա պնդմամբ՝ այդ կապերը մետաքսի ճանապարհի արդյունքն են: 

Այս այցից հայկական պատվիրակությունը հատկապես տնտեսական ակնկալիքներ ունի: Ռուսաստանից հետո Չինաստանը Հայաստանի մեծությամբ երկրորդ առեւտրային գործընկերն է:

Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովը Պեկինում անցկացվելու է վաղը, որին մասնակցելու է հայկական պատվիրակությունը: Սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Չինաստան եւ աշխատանքային այցը գլխավորապես ճանաչողական է: