Array ( [mr_id] => 82176 [mr_node] => 74112 [mr_media] => 74686 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74686 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74686.jpg [media_name] => Manu Qocharyani Dat copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 18:32:11 )
Facebook Instagram Youtube
Մարտի 1-ի գործ․ Դատավորը պահանջել է Արցախի 2 նախագահների ներկայությունը դատական նիստին
Դատարանը քննել է 2-րդ նախագահի կալանքի հարցը։ Արցախի նախկին ու գործող նախագահները Քոչարյանի համար երաշխավոր լինելու պատրաստակամություն են հայտնել։

Ավտոերթով սկսեցին, հասան մինչև դատարան: Երկրորդ նախագահի կողմնակիցներին այստեղ սպասում էին հակառակորդները: Դատարանի դիմացի փողոցը բաժանեցին երկու մասի, քոչարյանականներն ու նրան դեմ արտահայատվողները սպառնալից կոչեր էին ուղղում միմյանց: Դատարանի դիմաց քոչարյանին աջակցելու էր եկել նաեւ նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: 

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ընթերցեց դատարանի որոշումը՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժվում է: Կողմերը ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի կալանքի հիմքերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Պաշտպանող կողմը պահանջեց միասին քննել քերական գործն ու կալանքի առնչությամբ ՍԴ կայացրած որոշումը: Դատվորը հիշեցրեց, այս նիստը կանչվել է միմիայն ՍԴ որոշման հետևանքով, ուրեմն՝ պետք է քննվի միմիայն կալանքի հարցը: 

Պաշտպան Ալումյանը համաձայն չէր: Նրա խոսքով՝ դատավորը խառնել է դատավարական փուլերը։ Ըստ պաշտպանական կողմի՝ որոշումները պետք է կայացվեն միաժամանակ, այս նախադասությունը Ալումյանը մի քանի անգամ ասեց, դատավորին կրկնաբանությունը դուր չեկավ: 

Այսօր էլ՝ երեկվա պես, ոչ բոլոր ցանկացողները կարողացան ներկա լինել դռնբաց նիստին: Միջադեպից հետո, ոստիկանները բերեցին նոր նստարաններ, որպեսզի տեղավորվեն նաեւ մյուս ցանկացողները: Նրանց մեջ էր նաև մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը: 

Ի վերջո, դատարանը սկսեց քննել երկրորդ նախագահի կալանքի հարցը: Դատավորն իր հարցերն ուղղեց պաշտպանական կողմին: Ինչ հիմքեր են եղել, որպեսզի հիմնավոր կասկած առաջանար, թե երկրորդ նախագահը չկալանվելու դեպքում կարող է թաքնվել հետաքննությունից: 

Խոսեց նաեւ երկրորդ նախագահը: Նա պահանջում է ՍԴ նախկին նախագահին ու մի քանի դատավորների կանչել հարցաքննության, պարզելու համար՝ նրանց նկատմամբ ճնշում գործադրվե՞լ է, թե ոչ: 

2-րդ նախագաը խոսեց նաեւ Ազգային անվտանգության ծառայության՝ փետրվարի 28-ին ոստիկանությանն ուղղած նամակի մասին, որը դարձել էր Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների հիմքը։ կալանավորման բոլոր գործընթացներում Դատախազները , ըստ քոչարյանի, ԱԱԾ այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ 

Պաշտպան Ռուբեն Սահակյանի խոսքով՝ քրեական գործում չկա որեւէ ցուցմունք, որը կհիմնավորի այն մեղադրանքը, թե Սահմանադրան դատարանի անդամների նկատմամբ ճնշումներ են եղել: Դատավորը հիշեցրեց, վկաների հարցն այս նիստին չի կարող քննարկվել: Պաշտպանական կողմը նաեւ ներկայացրեց Արցախի 2 նախագահների երաշխավորությունները՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Արցախի նախագահները տվել են իրենց երաշխիքը, որ կալանավորումը դադարեցնելու դեպքում, Ռոբերտը Քոչարյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց: 

Դատավորը հիշեցրեց՝ երաշխավորները պետք է ներկա լինեն: Պաշտպանները խոստացան ճշտել, թե երբ կարող են նախագահները ներկայանալ դատարան։ Ի դեպ, դատավարությունն անցնում է վատ հնչունային համակարգի աշխատանքի ներքո: Նիստի մասնակիցների ելույթներն ու ռեպիլիկները շատ հաճախ ոչ միայն վատ են լսվում, երբեմն` թերի ընկալվում: Հատկապես մեղադրողների խոսքն ընդհանրապես լսելի չէր: Դատական հաջորդ նիստ` չորեքշաբթի: