Array ( [mr_id] => 82161 [mr_node] => 74113 [mr_media] => 74687 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74687 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74687.jpg [media_name] => l-sl5RzO1Qmq.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-14 18:44:32 )
Facebook Instagram Youtube
Ստորագրվել է «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի հուշագիրը
«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիր կյանքի պետք է կոչվի առաջիկա 4 տարիների ընթացքում, կարգավորի աշխատանքային իրավահարաբերությունները, աշխատաշուկայում հավասար հնարավորություններ ստեղծի կանանց, տղամարդկանց և խոցելի խմբերի համար:

«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը ստորագրեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, գործատուների հանրապետական միությունն ու արհմիությունների կոնֆեդերացիան: Փաստաթուղթը սահմանում է 4 տարվա ծրագրի նպատակն ու առաջնահերթությունները: Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի խոսքով, ծրագիրն օգնելու է արժանապատիվ աշխատանքի զարգացմանը` որպես քաղաքականության գլխավոր բաղադրիչ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը խորհրդանշական է համարել, որ ծրագիրն ընդունվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակի տարում: