Array ( [mr_id] => 82204 [mr_node] => 74115 [mr_media] => 74689 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74689 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74689.jpg [media_name] => 12285_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 11:46:24 )
Facebook Instagram Youtube
Վարչապետը մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին
Համաժողովի բացման արարողությանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն։

Մինչեւ Ասիական քաղաքակրթությւոնների երկխոսության համաժողովի մեկնարկը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դիմավորեց ավելի քան 47 երկրների ղեկավարներին: Սովորաբար մինչեւ համաժողովի մեկնարկը ընդունող երկրի ղեկավարը հյուրերի հետ լուսանկարվում է: Համաժողովը, որին մասնակցում է ավելի քան երկու հազար մարդ, նպատակ ունի ամրապնդել Ասիական երկրների տնտեսական կապերը եւ խորացնել գործակցությունը տարբեր ուղղություններով: Չինաստանի նախագահը բացման խոսքում հայտարարեց, որ այս համաժողովը նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի մասնակից երկրների համար:

Համաժողովի բացման արարողությանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության եւ օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա: Փաշինյանը նկատեց, որ Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն:

Նիկոլ Փաշինյանը հատկապես կարեւոր համարեց Հայաստանի ներգրավվածությունը երկկողմ եւ բազմակողմ գործակցության գործընթացներում: Նա նկատեց, որ Խաչաձևվող գործակցությանը ներգրավվելը դարձել է Հայաստանի առավելություններից մեկը: Խոսքը Եվրասիական տնտեսկան միության եւ Արեւելյան գործընկերությանը Հայաստանի մասնակցության մասին է:

Համաժողովի բացման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ուղեւորվեց Չինաստանի ժողովրդական ներկայացուցիչների պալատ: Սա Չինաստանի այսպես ասած խորհրդարանն է, որտեղ նախօրեին հայկական պատվիրակությանն ընդունել էր Չինաստանի նախագահը: Այս անգամ նույն տեղում Նիկոլ Փաշինյանի պատվիրակությանն ընդունեց Չինաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը այս հանդիպմանը նույնպես վերահաստատեց հայկական կողմի տնտեսական սպասելիքները, հատկապես մեկ գոտի, մեկ ճանապարհ ծրագրի վերաբերյալ: Ավելի ուշ Հայաստանի վարչապետը տիկնոջ հետ կմասնակցի Համաժողովի առիթով կազմակերպվող գալահամերգին: