Array ( [mr_id] => 82182 [mr_node] => 74119 [mr_media] => 74694 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74694 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74694.jpeg [media_name] => 1557843289,7424.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 12:02:31 )
Facebook Instagram Youtube
Իրավապահները բացահայտել են 98 մլն դրամ արժեքով զարդերի գողությունը
Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն է դիմել ոսկու վաճառքով զբաղվող անձ, հայտնել, որ իր մեքենայից գողացել են ոսկե և ադամանդե զարդեր։ Գողության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցել է նաև տուժողի գործընկեր Տիգրան Գասպարյանը։

Ոստիկանությունը բացահայտել է խոշոր չափի գողության դեպք: Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն է դիմել ոսկու վաճառքով զբաղվող անձ, հայտնել, որ իր մեքենայից գողացել են ոսկե և ադամանդե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200 հազար դոլարը։ Դեպքը կատարվել է Մալաթիա-Սեբաստիայի բուժհաստատության մոտ։ Տուժողը մայիսի 4-ին դուրս է եկել իր արտադրամասից ու այցելել բուժհաստատությունում գտնվող ծնողին: Մեքենան թողել է հիվանդանոցի մոտ: 

Օպերատիվ տվյալով պարզվել է, որ գողությունը կատարած անձի անունն Արման Սահակյան է: Գողության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցել է նաև տուժողի գործընկեր Տիգրան Գասպարյանը։ Իրավապահները նրանց հայտնաբերել ու ձերբակալել են: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ոստիկանները գտել են նաև գողոնը: