Array ( [mr_id] => 82215 [mr_node] => 74120 [mr_media] => 64576 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64576 [media_album] => 10 [media_path] => media/2017/02/64576.jpg [media_name] => Yerevan-sundown-and-Ararat-mountain.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-02-14 17:40:52 )
Facebook Instagram Youtube
Մեսչյանը մտահոգ է՝ իրենց հնարավորությունները երևանցիները չեն գնահատում
Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծը մինչև հունվար պատրաստ կլինի: Ճոպանուղին Նոր Նորքի 2-րդ զանգվածից կհասնի Աբովյանի պուրակի մոտակայք:

Երեք ամիս անց գլխավոր ճարտարապետը նորից եկել է ասելու, թե ինչ են արել: Գլխավոր, դեռ չլուծված, բայց սպասվող նորությունը կլինի մետրոյի նոր կայարանը՝ դեպի Աջափնյակ: Կառուցապատողների հետ քննարկումները չեն ավարտվել, ներդրողների անունները այս անգամ չի տա:

Ճոպանուղու ճակատագիրը, կարծես թե ավելի արագ կլուծվի: Օդային տրանսպորտը Նոր Նորքի երկրորդ զանգվածից կհասնի կենտրոն՝ Աբովյանի պուրակի մոտակայք: Ամեն կապսուլայում ենթադրվում է, որ 32 ուղևոր կտեղավորվի:

Մեսչյանը խոսեց նաև իր մտահոգությունների մասին: Դժգոհությունները շատ են, բայց արված աշխատանքն ու իրենց հնարավորությունները երևանցիները չեն գնահատում:

Հարցին, թե ինչու են երևանցիները, ինչպես նախորդ քաղաքային իշխանությունից, այնպես էլ հիմա դժգոհ, ճարտարապետը խոհափիլիսոփայական պատասխան տվեց՝ կյանքը կարճ է:

Մյասնիկյան արձանի հետևի նորաբաց այգու քննադատություններն Արթուր Մեսչյանը նույնպես չի հասկանում: Ճաշակին ընկեր չկա, բայց այգին այս մի քանի օրում դարձել է մարդաշատ ու սիրելի: Քաղաքում լավ փոփոխություններ էլ կան: Ապօրինի շինարարություն գրեթե չկա, քաղաքապետարանում էլ վերացել է կոռուպցիան: