Array ( [mr_id] => 82234 [mr_node] => 74132 [mr_media] => 74700 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74700 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74700.jpg [media_name] => 150915.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 17:41:49 )
Facebook Instagram Youtube
Հայաստանում ամուսնություններն ավելացել են 202-ով, ամուսնալուծությունները պակասել են 171-ով
Աշխարհն ու Հայաստանում նշում են ընտանիքի միջազգային օրը:

Մայիսի 15-ին աշխարհը նշում է ընտանիքի միջազգային օրը: Օրվա խորհուրդը ընտանիքների խնդիրները բարձրաձայնելն է։ 
Վերջին տարիներին Հայաստանում ամուսնությունները պակասել են, ավելացել են ամուսնալուծությունները: Այդուհանդերձ, դրական միտում կա: 

2018-ի առաջին եռամսյակի համեմատ ամուսնություններն ավելացել են 202-ով՝ կազմելով 3783՝ նախորդ տարվա 3580-ի փոխարեն: 171-ով պակասել են ամուսնալուծությունները: Այս տարի գրանցվել է 850 ամուսնալուծություն՝ նախորդ տարվա 1021-ի փոխարեն: 2013-ին յուրաքանչյուր 7 ամուսնությանը բաժին էր ընկնում 1 ամուսնալուծություն, այսօր 4 ամուսնությանը՝ 1 ամուսնալուծություն: Համատեղ կյանքի տևողությունը նվազել է. բաժանվում են հիմնականում մինչև 4 տարի միասին ապրած զույգերը:

Ամուսնալուծությունների հիմնական պատճառը ընտանեկան վեճերն են, անհամաձայնությունները (50%), բնավորությունների անհամատեղելիությունը՝ 14 տոկոսի դեպքում է, իսկ 8% ընտանիքների բաժնման պատճառը արտագնա աշխատանքն է:

Ամուսնությունների թվով ռեկորդակիրը Գեղարքունիքի մարզն է, համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցել Լոռին, Կոտայքն ու Երևանը: 

Ավելացել է ամուսնությունների տարիքը, եթե մեր սերնդի համար 22-ն էր, հիմա հասել է 25-ի իսկ տղամարդկանց մոտ՝ 30-ը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում գյուղական բնակավայրերն են: 

Ընտանեկան համերաշխությունն ապահովելու նպատակով, նախարարությունը մտադիր է օգնել բնակարանի հարցում՝ հիպոտեկային վարկերի տոկոսները նվազեցնելով և նորաստեղծ ընտանիքներին արտոնություններ տրամադրելով: