Array ( [mr_id] => 82232 [mr_node] => 74134 [mr_media] => 74702 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 74702 [media_album] => 1 [media_path] => media/2019/05/74702.jpg [media_name] => երաժշտական-կրթություն-1132x670.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-05-15 18:04:14 )
Facebook Instagram Youtube
Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում դժգոհում են նոր տնօրենի ընտրությունից
Աշխատակիցները ուզում են իրենց ղեկավարի աթոռին տեսնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Ով կլինի տնօրենը` մայիսի 16-ին կորոշի Աջափնյակի ղեկավարը:

Բեկնազարյան 5 հասցեում իրար են խառնվել երաժշտության ու բողոքի ձայները: Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում դժգոհության առիթը նոր տնօրենի ընտրությունն է: 

Աշխատակիցները ուզում են իրենց ղեկավարի աթոռին տեսնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Հովհաննիսյանին: Բայց քաղաքապետարանի անցկացրած մրցույթում առավելագույն միավորներ հավաքել են այլ մարդիկ: Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի հավակնորդներն են Աննա Բարսեղյանն ու Իրինա Մկրտչյանը, բայց դպրոցի աշխատակիցները չեն ցանկանում աշխատել նրանց հետ: 

Դպրոցում դժգոհ են նաև մրցույթի անցկացման կարգից: Ասում են ` մրցույթի ընթացքում եղել են խախտումներ ու կողմնակալ վերաբերմունք է դրսևորվել: 

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը Վստահեցնում է` ամեն բան արել են օրենքով: Աննա Բարսեղյանն ու Իրինա Մկրտչյանը վստահեցնում են, որ դպրոցը զարգացնելու լավ ծրագրեր ունեն: Կոլեկտիվի հանդեպ լավ են տրամադրված: Որևէ մեկին էլ աշխատանքից ազատելու մտադրություն չունեն:

Ով կլինի Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը` մայիսի 16-ին կորոշի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը: Գևորգ Բաբայանը վստահեցնում է` որոշումը կկայացնի միայն դպրոցի աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո: