Array ( [mr_id] => 83361 [mr_node] => 74659 [mr_media] => 75150 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75150 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75150.jpg [media_name] => Nairi kendanabanakani boxoq.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-07 12:48:22 )
Facebook Instagram Youtube
Ցուցարարները պահանջում են Կենդանաբանական այգու տնօրենին ազատել պաշտոնից
Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ու կենդանասերները պահանջում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները Խաչատրյանին մեղադրում են անօրինականությունների և կենդանիների սպանդ իրականցնելու մեջ:

Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ու կենդանասերները պահանջում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները նրան մեղադրում են անօրինականություններ գործելու և կենդանիների սպանդ իրականցնելու մեջ: Կենդանասերների խմբի համակարգող անդամները հայտնեցին, որ Կենդանաբանական այգին սխալ է կառավարվում և կենդանիների անկում է տեղի ունենում: 

Կենդանաբանական այգու խնամքի բաժինը համակարգողը հայտնեց, որ առյուծները 18 տարեկան էին ու ծեր: Կենդանիներին՝ իր ձևակերպմամբ, սպանդի չեն ենթարկել, քնեցրել են, էֆթանազիայի են ենթարկել: Ժամը լրատվականը զրուցեց նաև կենդանաբանական այգու իրավաբանի հետ, նա հայտնեց, որ գործը քննչական կոմիտեում է, փակուղի չի մտել: 

Ակցիայի մասնակիցներ հայտնեցին, որ իրենք կողմ են, որ Կենդանաբանական այգու տնօրենի թեկնածուին մրցույթով ընտրի այգու կառավարման խորհրուրդը: Կենդանասերները վարչապետի անունով նամակ փոխանցեցին կառավարություն: