Array ( [mr_id] => 83300 [mr_node] => 74662 [mr_media] => 75154 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75154 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75154.jpg [media_name] => Ani AMN copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-07 12:58:21 )
Facebook Instagram Youtube
Վաշինգտոնը կասեցրել է թուրք օդաչուների ուսուցումը
Պատճառը Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի որոշումն է:

Միացյալ Նահանգները կասեցրել է նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների համար պատրաստություն անցնող թուրք ռազմական օդաչուների ուսուցման գործընթացը: Պատճառը Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի որոշումն է, ինչի պատճառով Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում լարվածություն է առաջացել: Միացյալ Նահանգները պնդում է, որ ռուսական համակարգը չի կարող համադրվել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի արսենալի հետ: