Array ( [mr_id] => 83306 [mr_node] => 74668 [mr_media] => 75160 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75160 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75160.png [media_name] => datavor-dataran-635x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-07 14:42:47 )
Facebook Instagram Youtube
Դատարանը մասնակի բավարարել է Քոչարյանի գույքի կալանքի գործով բողոքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով բողոքը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, մերժելով նրա իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթ իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը: Գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանը որոշում չի կայացրել՝ այն թողնելով բուն գործը քննող դատավորի դատին: Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա արգելանքը դրվել էր նրան սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց: Ավելի վաղ արգելանք էր դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր: