Array ( [mr_id] => 83354 [mr_node] => 74673 [mr_media] => 75126 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75126 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75126.jpg [media_name] => Без названия.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-06 14:21:18 )
Facebook Instagram Youtube
Օմբուդսմանի գնահատմամբ՝ քրեակատարողականի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին պատշաճ բուժօգնության համար
Ըստ ՄԻԵԴ-ի՝ ՀՀ-ն պետք է Մանվել Գրիգորյանին արագ տեղափոխի բուժհաստատություն:

Վերաքննիչ դատարանը հետաձգեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքի քննությունը: Գրիգորյանի փաստաբանները ժամանակ են խնդրել՝ փաստաթղթերի բնօրինակներ ներկայացնելու համար, նաև գրավի միջնորդություն են ներկայացրել: Պաշտպանները տեղեկացրին նաև, որ երեկ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան դատապարտյալների հիվանդանոցից տեղաափոխել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Պաշտպան Արսեն Մկրտչյանի պնդմամբ՝ Մանվել Գրիգորյանի կալանքի տակ գտնվելն իրավաչափ չէ, և կալանքը փոխելու հիմքում դրել են նաև նրա առողջական վիճակը: Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու որոշում կկայացվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Փաստաբանը հայտնեց, որ կրկին դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն Մանվել Գրիգորյանին հետազոտելու և նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար: ՄԻՊ-ը ուսումնասիրելով նրա բժշկի եզրակացությունն ու ցուցումը՝ համարում է, որ Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը հնարավոր է շարունակել միայն քաղաքացիական բժշկական հաստատության պայմաններում: