Array ( [mr_id] => 83323 [mr_node] => 74674 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում հարկային օրենսգրքի փոփոխություններն են
Մոտ մեկ տարի քննարկելուց հետո Ազգային ժողովում արտահերթ նիստով սկսել են քննարկել հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:

Հիմնական զեկուցողը Ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանն է: Նախագծով նախատեսվում է եկամտահարկի աստիճանական համակարգից անցնել համահարթ՝ 23 տոկոս հարկի: Նախագիծն առաջարկում է մինչեւ 18 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները ազատել հարկերից, սրանով կառավարությունը փորձում է խրախուսել ու արտոնությւոններ տալ փոքր եւ միջին բիզնեսին: Փոխարենը, նախատեսվում է ավելացնել ակցիզային հարկատեսակը: Բացի այդ նախատեսվում է հնգաստիճան հարկային համակարգը պարզեցնել ու դարձնել եռաստիճան, այդպիսով կպարզեցվի հարկային համակարգը բիզնեսի համար և հարկահավաքությունը: