Array ( [mr_id] => 83336 [mr_node] => 74675 [mr_media] => 75165 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75165 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75165.jpg [media_name] => hqdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-07 17:06:06 )
Facebook Instagram Youtube
«Երգիր, թե կարող ես» նախագծի եզրափակիչը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կլինի երեկոյան 9-ին
Հաշվի առնելով բարձր դիտելիությունը, սոցցանցերում ստացած դարական արձագանքներն ու գնահատականները՝ մրցույթի կազմակերպիչները խոստանում է` հեռուստադիտողը հաջորդ եթերաշրջաններին շատ չի սպասի:

Սա «Արմենիա» հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանի ամենազվարճալի, ամենահումորային ու երաժշտական նախագիծն էր: Հայտնի դեմքերը 3 ամիս երաժշտական տարբեր ձևաչափում փորձեցին իրենց ուժերը: Նրանք երգեցին` փորձելով հաղթահարել ամենատարբեր` հաճախ զվարճալի, երբեմն էլ արտասովոր փորձությունները:

Վաչե Թովմասյանը ոչ միայն վարել, այլև շփվել ու փորձել է երգել մասնակիցների հետ ամբողջ եթերաշրջանի ընթացքում: Հաղորդավարը արել է ամեն ինչ, որպեսզի մասնակիցները մրցեն անկաշկանդ մթնոլորտում: 12 թողարկում հետո ամենատարբեր փորձություններ հաղթահարել ու եզրափակիչ փուլ է հասել երկու թիմ: Երգիր, թե կարող ես նախագծի հաղթողի կոչման համար կպայքարեն Սոնան Ռուբենյանն ու Նիկը և Արտյոմ Մարկոսյանն ու Նաիրա Մովսիսյանը:

Երկու պրոֆեսյոնալ երաժիշտների հետ իրենց ուժերը կչափեն երկու դերասաններ:

Եզրափակիչ հասած թիմերը այս երեկո պետք է հաղթահարեն այն բարդ ու հետաքրքիր փորձությունները, որոնք նրանց համար պատրաստել են նախագծի հեղինակները: Հաղթողները կստանա հատուկ մրցանակ` ուղևորություն Կարմիր ծով:

«Երգիր, թե կարող ես» երաժշտական, զվարճալի նախագիծը հեռարձակվել է Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիումով», հեռուստադիտողը այն դիտել է ամեն ուրբաթ, երեկոյան ժամը 9-ին:

Հաշվի առնելով բարձր դիտելիությունը, սոցցանցերում ստացած դարական արձագանքներն ու գնահատականները՝ մրցույթի կազմակերպիչները խոստանում է` հեռուստադիտողը հաջորդ եթերաշրջաններին շատ չի սպասի:

Ովքեր կմասնակցեն հաջորդ եթերաշրջանին, ինչ անակնկալներ կլինեն, հեռուստադիտողը կիմանա` հետևելով «Արմենիա» հեռուստաընկերության անոնսներին: «Երգիր, թե կարող ես» նախագծի եզրափակիչը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կլինի այսօր, երեկոյան 9-ին: