Array ( [mr_id] => 83358 [mr_node] => 74677 [mr_media] => 75167 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75167 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75167.jpg [media_name] => 12745_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-07 17:37:44 )
Facebook Instagram Youtube
Ինչպիսի սցենարներ կունենա վաղվա տնտեսությունը՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին մասնակցել է ՀՀ վարչապետը
Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետը խոսել է երկրի նոր հնարավորությունների մասին:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստին ներկայացված էին Եվրասիայի տնտեսական երեք խոշոր միավորները. Ռուսաստանի, Չինաստանի նախագահները, Եվրամիության անդամ Բուլղարիայի նախագահն ու Սլովակիայի վարչապետը. նիստին մասնակցեց նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը. Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ, այսօր Հայաստանում տեղի են ունեում արմատական վերափոխումներ. նպատակը տեխնոլոգիապես զարգացած մրցուակ տնտեսություն ու ժամանակակից հասարակություն ստեղծելն է:

Վարչապետի խոսքով՝ դա ենթադրում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձացում. այս ուղղոթյամբ կան շոշափելի ձեռքբերումներ, բայց տնտեսական և քաղաքական բարեփոխումները բախվել են հիմարար խոչընդոտի. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի դատական համակարգը չի վերափոխվել և առաջացել է անդունդ դատարանների և դրանց նկատմամբ հանրության վստահության միջև:

Վարչապետն ասաց, որ Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ արտաքին տնտեսական աշխարհագրության ըդլայնմամբ, և այդ տեսանկունից առաձահատուկ նշանակություն ունի Չինաստանը. նա կարևորեց և միջաժամկետ հեռանկարում անխուսափելի որակեց ԵԱՏՄ-ի գործակցության խորացումը չինական մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և Եվրամիության հետ:

Վարչապետը հայտարարեց, որ կա Հայաստանը բոլոր տաղանդավոր մարդկանց համար դրախտի վերածելու նպատակ. Նիկոլ Փաշինյանը միջազգային ներդողներին կոչ արեց գալ Հայաստան, ներդրւմներ անել, նշելով, որ իրենց համար կարգախոս ունի. եկեք հարստացեք և հարստացրեք:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետը հանդիպեց բուլղարիայի նախագահի հետ, քննարկեց հենց տեխնոլոգիական, կրթական ու տնտեսական գործակցությունը և համատեղ ֆորումների կազմակերպումը.

Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի հետ հադիպմանը վարչապետը իսայելական ընկերություններին հրավիրեց աշնանը Երևանում սպասվող ՏՏ համաշխարհայն կոնգրեսին. իսրայելցի պաշտոնյան էլ առաջարկեց դիտարկել Հայաստանում իսրայելական ՏՏ ոլորտի ներկայացուցչության ստեղծումը և միջպետական պայմանագրի ստորագրումը:

«Յանդեքս» ընկերության ղեկավարները Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ պատրաստվում են հայկական շուկային առաջարկել որ ծառաություններ զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման ոլորտում:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը հարզազրույցներ տվեց միջազգային մի քանի լրատվամիջոցների, անդրադաձավ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը, ու նշեց, որ խոսել են գազի գնի մասին: Քննարել են նաև ռազմատեխնիկաան հարցեր, կան որոշ պայմանավորվածություններ, վարչապետի խոսքով՝ իսկանդերեր Հայաստանը բավարար չափով ունի, բայց հույս ունի ստանալ լրացուցիչ ոչ փոքր սպառազինություն. թե ին՝ վարչապետը չի մանրամասնել: