Array ( [mr_id] => 83353 [mr_node] => 74678 [mr_media] => 75168 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75168 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75168.jpg [media_name] => aj3g2zpLYg31RlFnZ81y.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-07 17:43:51 )
Facebook Instagram Youtube
Ինչպես է մեկնաբանել «Իմ Քայլը» իրավական ոլորտի հրաժարականների դիմումները
Արտակ Զեյնալյանը նախարարի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Դանիելյանը հրաժարական է ներկայացրել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքում գրել է, որ նախարարի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Ըստ Զեյնալյանի նախարարի մանդատ ստանձնելը եղել է գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքել է տեղեկությունը, որ երեկ խմբակցության նիստում քննարկվել է Արտակ Զեյնալյանի հրաժարականի հարցը: Նա նշել է Արդարադատության նախարարի աշխատանքի կապակցությամբ իրենց մտահոգությունները, սակայն չի ասել, թե ով է փոխարինելու Արտակ Զեյնալյանին: 

Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ևս ֆեյսբուքով է տեղեկացրել, որ հրաժարական է ներկայացրել: Գևորգ Դանիելյանը գրել է, որ մեկ տարի աշխատելով ծանրաբեռնված ռեժիմով, վերջապես մշակել ու հանրության դատին է հանձնել արդարադատության արդյունավետության արմատական բարելավմանը միտված հայեցակարգ:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին: Խորհրդարանը ԲԴԽ անդամի ընտրության հարցը կքննարկի հունիսի 20-ին: