Array ( [mr_id] => 83390 [mr_node] => 74686 [mr_media] => 75175 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75175 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75175.jpg [media_name] => Ani meduza copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-08 13:27:32 )
Facebook Instagram Youtube
Թմրանյութ, թե մասնագիտական գործունեություն՝ Մոսկվայում պահանջում են ազատել լրագրող Իվան Գոլունովին
Ամբողջ գիշեր Մոսկվայում Ներքին գործերի նախարարության շենքի առաջ շարունակվել է նախօրեին սկսված պիկետը: Այսօր դատարանը որոշելու է Գոլունովի խափանման միջոցը:

Մեդուզայի լրագրող Իվան Գոլունովը ձերբակալվեց հունիսի վեցին Մոսկվայի կենտրոնում՝ թմրանյութերի արտադրության ու իրացման կասկածանքով: Ձերբակալությունից հետո լրագրողին ծեծել են, երկար ժամանակ թույլ չեն տվել կանչել փաստաբանին ու շտապ օգնություն: Գոլունովին պահել են սոված, տվել միայն ջուր: Լրագրողի փաստաբանները հայտարարեցին, որ ձերբակալությունն իրականացվել է բազմաթիվ խախատումներով:

Լրագրողի տանն արված զննությունից հետո պարզվեց, որ լուսանկարներից միայն մեկն է, իրոք արվել լրագրողի տանը, մյուսները կեղծ են: Մեդուզայի լրագրողի ձերբակալության դեմ 10 հազար մարդ ստորագրեց: Պետիցիայի մասնակիցները պահանջում են ազատել լրագրողին ու պարզել նրա ձերբակալության բոլոր հանգամանքները: Ավելի քան 4 հազար ստորագրություն էլ հավաքեցին լրագրողները: Սոբչակից, մինչև Պարֆյոնով ու Վդուդ խոսեցին այդ մասին: Լրագրողները վստահ են, նրան ձեբակալել են ոչ թե թմրանյութերի, այլ մասնագիտական գործունեության համար: 

Գոլունովի ձերբակալությունից հետո ոստիկանությունը տարավ նաև այլ լրագրողների, որոնք որոշել էին ի պաշտպանություն իրենց գործընկերոջ՝ պաստառներով ակցիա անել: Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի միաձնյա հավաքներ: Բողոքի ակցիայի մասնակիցները հերթ են կանգնում, պահում են պաստառը հետո փոխանցում մյուսնին, որպեսզի ոստիկանությունը դա համարի միայնակ պիկետ: