Array ( [mr_id] => 83398 [mr_node] => 74693 [mr_media] => 75181 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75181 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75181.jpg [media_name] => 68632.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-08 15:13:16 )
Facebook Instagram Youtube
Ամերիաբանկը և ՀՖՖ-ն գործակցության պայմանագիր են ստորագրել
Ամերիաբանկի աշխատակիցները նաև հանդիպում ունեցան Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի հետ:

Ամերիաբանկում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և բանկի համագործակցության մասին պայմանագրի ստորագրման արարողությունը: Ամերիաբանկը միացել է Ֆուտբոլի ֆեդերացիային որպես գլխավոր գործընկեր: Ընկերությունների ներկայացուցիչները վստահ են, որ համագործակցությունը գործընկերական լավ հարաբերությունների սկիզբ կլինի և կխթանի Հայաստանում ֆուտբոլի զարգացումը:

Պայմանագրի ստորագրումը սկիզբ դրեց ֆեդերացիայի և բանկի միջև համագործակցությանը, որը շարունակվելու է մինչև 2021թվականը:

Ամերիաբանկի աշխատակիցները նաև հանդիպում ունեցան Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի հետ: Ֆուտբոլիստը Ամերիաբանկի աշխատակիցների հետ սեղանի ֆուտբոլ խաղաց, տեղ-տեղ պարտվեց ու պատասխանեց նրանց հարցերին, իսկ վերջում` սելֆի: