Array ( [mr_id] => 83413 [mr_node] => 74695 [mr_media] => 75182 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75182 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75182.jpg [media_name] => 12810_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-08 15:19:09 )
Facebook Instagram Youtube
Փաշինյան. Երբ ծովի, նավթի, բախտի ուժի դար էր, մենք չունեինք, հիմա մտքի դար է, միտք ունենք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ի բացման արարողությանը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող մտքերի գագաթնաժողովին նիկոլ փաշինյանը հայտարարեց, որ այսօր տնտեսության շարժիչ ուժերն այն ոլորտներն են, որոնք ուղղակիորեն կապ ունեն մտքի հետ: Ավելին, սկսվել է արհեստական բանականության զարգացման գլոբալ պրոցես: Վարչապետի խոսքով, 21-րդ դարը հենց մտքի դարն է: 

Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը պետք է դառնա դրախտավայր տաղանդավոր մարդկանց համար և անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ: 

Քննարկումներին մասնակցեց Ֆրանսիայի նախկին վարչապետի խոսքով, աշխարհում տարբեր տարածաշրջանների միջև չհասկացվածության խնդիրը խորանում է: Դոմինիկ դը Վիլպենը շեշտում է հաճախ է հանդիպում ինտելեկտուալ խոչընդոտների և ավելի շատ վախ է տեսնում: 

Մտքերի գլոբալ փոխանակմանը Դիլիջանում մասնակցեցին քաղաքական ու ռազմական ոլորտի մոտ հարյուր ներկայացուցիչներ, քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, բարձր տեխնոլոգիաներին առնչվող հարցեր: