Array ( [mr_id] => 83414 [mr_node] => 74697 [mr_media] => 75184 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75184 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75184.jpg [media_name] => 12788_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-08 15:47:24 )
Facebook Instagram Youtube
Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Վարչապետն անհրաժեշտ է համարում հետաքննության մեխանիզմների ստեղծումը։ ՀՀ և ՌԴ ղեկավարները քննարկել են անվտանգության ոլորտում գործակցելու հարցեր։

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում շփման գծում հետաքննության հստակ մեխանիզմների ստեղծումը: Այդպիսի պայմանավորվածություն ձեռք էր բերվել 2016 թվականին Վիեննայում: մեխանիզմի գործարկումը Փաշինյանի պնդմամբ՝ հնարավորություն կտա խուսափել վեճերից, թե ով, որտեղ եւ երբ է կրակել շփման գծում: Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանություններից լուր են ստացել սպայի զոհվելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրել են ու պարզել, որ հայկական կողմից կրակոց չի եղել: 

Ադրբեջանցի լրագրողը նկատեց, որ չնայած իրենց արտգործնախարարի հավաստաիացումներին՝ հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չգնաց Բաքու ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նույնիսկ նրա նկարով շապիկներ հագած ֆուտբոլի երկրպագուներն էին հայտնվում ադրբեջանցի ոստիկանների ուշադրության կենտրոնում, ուր մնաց Մխիթարյանն այցելեր: 

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսաստանից նոր իսկանդերներ գնելու մասին չեն խոսել: Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են անվտանգության ոլորտում գործակցության հնարավորությունները։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Երկու երկրները ՀԱՊԿ անդամներ են և շատ բան ունեն քննարկելու անվտանգության ոլորտում: