Array ( [mr_id] => 83395 [mr_node] => 74698 [mr_media] => 75185 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75185 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75185.jpg [media_name] => Ani turkia copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-08 15:52:56 )
Facebook Instagram Youtube
Կոստանդնուպոլի՞ս, թե Ստամբուլ՝ ի՞նչն է զայրացրել Թուրքիայի նախագահի խորհրդականին
Էրդողանի գլխավոր խորհրդականը սպառնացել է կտրել հայերի գլուխները։

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականի զայրույթի պոռթկումն առնվազն զարմանալի չէր: Յալչըն Թոփչուն սպառնացել է կտրել բոլոր նրանց գլուխները, ովքեր Ստամբուլը Կոստանդնուպոլիս կանվանեն: Սպառնալիքն ուղղված է հայերին՝ Ամերիկայի հայ դատի հանձնախմբին: Պատճառն այս թվիթն է, որում Սուրբ Սոֆիայի տաճարի լուսանկարին կից գրված է՝ Ստամբուլը նորից Կոստանդնուպոլիս դարձրեք: 

Նույն թվիթին արձագանքել է նաև Էրդողանի կուսակցությունից թուրքական մեջլիսի պոլսահայ պատգամավոր Մարգար Եսայանը՝ նշելով, թե Ստամբուլը հավերժ է լինելու: Իրականում Ստամբուլ-Կոստանդնուպոլիս առճակատումը նոր չէ, բայց վերջին օրերին ընդգծվել է ներքաղաքական ինտրիգների ֆոնին: 

Թուրքիայում նույնիսկ մայրաքաղաք Անկարայից ավելի քաղաքականացված Ստամբուլում այս օրերին նախընտրական քարոզարշավ է: Նախագահ Էրդողանի թեկնածուն պարտվել է մեկ ամիս առաջ կայացած ընտրություներում, ինչից հետո նախագահը որոշել է նորից ընտրություն կազմակերպել: Կոստանդնուպոլսի մասին հայկական կազմակերպության թվիթն ընկալվել է ներքաղաքական պայքարի ենթատեքստում, երբ Ստամբուլում քաղաքական պարտությանն էրդողանն արձագանքել էր այնքան զգայուն, որ ուղղակի չէր համակերպվել դրա հետ: Այս քաղաքում ընտրությունների արդյունքները թուրքական քաղաքականության մեջ վճռորոշ են լինում: 

Եվ այս ամենից առաջ բյուզանդական ճարտարապետության գլուխգործոցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, որը Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերը վերածեցին մզկիթի ու թանգարանի, Թուրքիայի գլխավոր քաղաքի անցյալի վկան է: