Array ( [mr_id] => 83391 [mr_node] => 74699 [mr_media] => 63881 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63881 [media_album] => 8 [media_path] => media/2016/12/63881.jpg [media_name] => 858974 (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-20 15:14:11 )
Facebook Instagram Youtube
Բագրատաշենի փոխարեն ՊԵԿ-ը հորդորել է օգտվել Բավրայի, Գոգավանի անցակետերից
Մրգի արտահանման ծավալի և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցակետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ:

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալի և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցակետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ: Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում խցանումներից խուսափելու նպատակով, Բագրատաշենի անցակետի փոխարեն հնարավորության դեպքում օգտվել Բավրայի և Գոգավանի անցումային կետերից: