Array ( [mr_id] => 83474 [mr_node] => 74714 [mr_media] => 75192 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75192 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75192.jpg [media_name] => l-3auNqE37Ht.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 13:11:57 )
Facebook Instagram Youtube
Հաղպատի վանական համալիրի վանատունը ամբողջությամբ այրվել է
Հունիսի 8-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում: Հրդեհվել է եկեղեցու վանատունը։ Փրկարարները 2 ժամում կարողացել են կանխել հրդեհի տարածումը, բայց շենքն ամբողջությամբ այրվել է։

Փրկարարական ծառայության 4 մարտական հաշվարկ ու տասնյակ քաղաքացիներ մի քանի ժամ պայքարեցին Հաղպատի վանական համալիրի վանահոր կացարանի հրդեհը մարելու համար: Կրակի տարածումը դեպի վանական համալիր հաջողվեց կանխել, բայց կացարանն այրվեց ամբողջությամբ: Փրկարարներին հաջողվել է կրակից դուրս բերել վանատան գույքի մի մասը, արժեքավոր գրականություն և նկարներ: Հրշեջներին օգնեցին նաև վանատանն այդ օրերին ապրող վերականգնող-մասնագետները, որոնք Հաղպատում են վանական համալիրի որմնանկարները վերականգնելու համար:

Հրդեհից տուժել են նաև վանատան հարևանությամբ գտնվող տները, սակայն հրշեջներին և բնակիչներին հաջողվել է վնասները հասցնել նվազագույնի:

Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը հոսանքի լարերի կարճ միացումն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող Հաղպատի վանական համալիրը որևէ վնաս չի կրել: Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը տեղեկացրեց, որ նորոգումից հետո վանահոր կացարանում կգործի Հաղպատի հոգևոր դպրանոցը: