Array ( [mr_id] => 83447 [mr_node] => 74716 [mr_media] => 75194 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75194 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75194.jpg [media_name] => 1027566787.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 13:23:40 )
Facebook Instagram Youtube
Conifa - 2019. Արցախի հետ համագործակցությունը շարունակական է լինելու
Գլխավոր գավաթը նվաճեց Հարավային Օսիայի թիմը: Արծաթե մեդալն ու երկրորդ տեղը գրավեց Արեւմտյան Հայաստանի հավաքականը: Երրորդ տեղում Աբխազիայի հավաքականն է:

9 օր, 20 խաղ՝ առաջնության մասնակից 8 թիմերից լավագույն երկուսը հայտնի են: Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդիպեցին Արեւմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականները: Երկուսն էլ առաջնության ամբողջ ընթացքում աչքի ընկան հետաքրքիր ու համառ խաղով: Նույն համառությամբ էլ եզրափակիչ խաղը սկսեցին: Առաջին խաղակեսը դեղին քարտերի առատությամբ աչքի ընկավ: Գոլ չգրանցվեց: 64-րդ րոպեին հաշիվը բացեցին Հարավային Օսիայի հավաքականի ֆուտբոլիստները: Գոլի հեղինակ դարձավ նախորդ խաղերում աչքի ընկած Իբրահիմ Բազաեւը:

Գլխավոր գավաթը նվաճեց Հարավային Օսիայի թիմը: Արծաթե մեդալն ու երկրորդ տեղը գրավեց Արեւմտյան Հայաստանի հավաքականը: Երրորդ տեղում Աբխազիայի հավաքականն է: Conifa -ի պատասխանատուները վստահ են՝ Արցախի հետ համագործակցությունը շարունակական է լինելու: