Array ( [mr_id] => 83465 [mr_node] => 74718 [mr_media] => 75196 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75196 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75196.jpg [media_name] => Nairi Varchapet Hay Italakan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 15:43:04 )
Facebook Instagram Youtube
Իտալիայի գործարարների՝ հայկակական բիզնես-ծրագրերը․ Իտալացիները մտադիր են զբաղվել Երևանի ճոպանուղով
Իտալիայի գործարարները գործընկերներ են փնտրում Հայաստանում։

Հայաստանի վարչապետն իտալացի գործարարներին հրավիրեց մասնակցելու Հայաստանի տնտեսության թռիչքներին: Վկայակոչելով ՀՆԱ-ի 7,1 տոկս և տնտեսական ակտիվության 9.2 տոկոս աճը՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունն աջակցում է բիզնեսին:

Հայաստանում Իտալիայի դեսպան Դել Վինչենցո Մոնակոյի համոզմամբ՝ Հայաստանը մեծ պոտենցիալ ունեցող երկիր է:

Ռոբերտ Ագելյանը իտալական ընկերություններից մեկի ներկայացուցիչն է Հայաստանում: Նա բիզնես-ծրագրեր ունի Աղվերանում և մտադիր է այն դարձնել ձմեռային հանգստավայր: Կառավարության հետ քննարկելու են Երևանում ճոպանուղու կառուցման և զարգացման ծրագիրը: Ռոբերտ Ագելյանի խոսքով՝ 25 րոպեում հնարավոր կլինի տեղափոխվել մայրաքաղաքի մի հատվածից մյուսը:

էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ Հայաստանում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի: Սարքավորումներն արդեն Հայաստանում են: Առաջին արտադրանքը կթողարկվի 2-3 ամսվա ընթացքում և կարտահանվի:

Բիզնես ֆորումն աշխատանքը կշարունակի Գյումրիում: Դեսպան Դել Վինչենցո Մոնակոն ընդգծեց բիզնես և մշակութային գործակցության կարևորությունը Հայաստանի երկրորդ քաղաքի հետ: