Array ( [mr_id] => 83426 [mr_node] => 74719 [mr_media] => 75197 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75197 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75197.jpg [media_name] => Davo Kazaxstan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 15:46:41 )
Facebook Instagram Youtube
Ղազախստանը նոր նախագահ ունի
Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընտրվել է Ղազախստանի նախագահի պաշտոնում։

Սա Ղազախստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահի ընտրությանը առաջադրված չէ Նուրսուլթան Նազարբաևը: Քվեարկելուց հետո նա հայտարարեց, որ իշխանությունը փոխանցել է նոր սերնդին:

Սերնդափոխության պնդումը հակասական գնահատականների է արժանացել: Ավելի քան 70 տոկոս ձայն ստացած Նազարբաևի հետնորդը, որը և փոխարինել է Նազարբաևին դեռ մինչև ընտրությունները, 66 տարեկան է: Ընդդիմությունը հիմնականում ընտրության հանդեպ թերահավատ էր: Քվեարկության օրը երկրում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել:

Նոր նախագահը, որն այժմ նաև ընտրության արդյունքով է ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը, խոստանում է երկխոսել բոլորի հետ:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նազարբաևին փոխարինել էր դեռ մարտի 20-ին: Նա Նազարբաևի ամենահավատարիմ թիմակիցն էր անցած 30 տարիների ընթացքում: