Array ( [mr_id] => 83472 [mr_node] => 74721 [mr_media] => 75202 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75202 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75202.jpg [media_name] => [email protected] KYH Kentrinakan @ntrakan Handznajoxov Shablon Pat copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 16:41:12 )
Facebook Instagram Youtube
ՏԻՄ ընտրության գլխավոր ինտրիգը` Աբովյանում․ Ինչպես է վերընտրվել քաղաքապետը
Կիրակի 12 համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ էին, 8-ում` ավագանու անդամի, 3-ում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Ըստ ԿԸՀ քարտուղարի՝ ընտրություններն անցել են նորմալ պայմաններում։

Արարատի և Արմավիրի 3-ական համայքներում, ԳԵղարքունիքի և Շիրակի 2-ական, Լոռու և Սյունիքի 1-ական համայքներում պայքարել և ընտրվել են անկուսակցական թեկնածուներ: ՏԻՄ ընտրություններին մասնակցող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 3 թեկնածուներից հաղթել է 1-ը՝ Լոռու Քարաձոր համայնքում առաջադրված Հրանուշ Ռոստոմյանը: Լոռու Շենավան համայնքում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում առաջադրված ՔՊ թեկնածուները պարտվել են: Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում հաղթել է ՀՅԴ թեկնածուն, Կոտայքի մարզի Գետարգել համայնքում ԲՀԿ-ականը:

Պայքարն առավել է թեժ է եղել Աբովյանում: Առաջադրված 5 թեկնածուներից 3-ն անկուսակցական էին, մեկը՝ ՔՊ-ից էր, մյուսին՝ գործող քաղաքապետին, սատարում էր ԲՀԿ-ն: Ընտրողները եղել են ակտիվ, ընտրությունների արդյուքների վրա ազդող խախտումներ չեն արձանագրվել:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր քվեարկած ընտրատեղամասում, իր գնահատմամբ խախտում է հայտնաբերել: Դուրս գալով ընտրատեղամասից՝ նա տեղամասի հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի ձեռքին ցուցակ է տեսել՝ անուն-ազգանուններով, հեռախոսահամարներով և լուսանկարել իր հեռախոսով:

Տվյալ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամը տեղեկացրել է, որ այդ ցուցակը որևէ կապ չունի ընտրության և ընտրացուցակի հետ: Տեղում եղել է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան մուկուչյանը:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը հայտնել է, որ ընտրությունները հիմնականում խաղաղ են ընթացել, եղել են փոքրիկ խախտումներ կան, որոնք չեն կարող ազդել ընդհանուր արդյունքների վրա:

ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու և Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի խոսքով՝ 4 տարի քաղաքապետ աշպատելով կրկին ակնկալում է աբովյանցու քվեն: Նա նաև հայտնել է, որ անկուսակացկան է՝ ԲՀԿ-ն իրեն սատարում է նախորդ ընտրություններին ևս ընտրվել է որպես անկուսակցական:

Աբովյանի քաղաքապետ է վերընտրվել Վահագն Գևորգյանը: 23 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեն ևս չի ստացվել առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր :