Array ( [mr_id] => 83457 [mr_node] => 74723 [mr_media] => 75201 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75201 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75201.jpg [media_name] => MM-envelopes-2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 16:39:23 )
Facebook Instagram Youtube
Կառավարություն-քաղաքացի կապը տեղափոխվում է էլեկտրոնային հարթակ
Դիմում, հարցում կամ բողոք կարելի է ուղարկել e-request.am կայքով։

Կառավարությունը Եվրամիության աջակցությամբ գրոծարկել է e-request.am էլեկտրոնային հարցումների կայքը: Քաղաքացիները այսուհետև կարող են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին առցանց ներկայացնել դիմում, հարցում կամ բողոք:

Դիմումի, հարցման կամ բողոքի պատասխանը քաղաքացին կստանա էլեկտրոնային եղանակով: Տիգրան Ավինյանը նշեց, որ պետության մատուցած ծառայությունների ոլորտում միասնական պետական քաղաքականություն չի եղել: Հայաստանում էլ թվային ծառայություններից օգտվում է բնակչության 10 տոկոսը: Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ իրենք պատրաստ են էլեկտրոնային ծառայություններ ներդնել և արդիականացնել հանրային ոլորտի կառավարումը: 

Բանախոսները վստահ են, որ հանրային կառավարումը կայքի շնորհիվ ավելի թանփանցիկ ու հաշվետու կդառնա, կպակասի վարչարարությունը և կոռուպցիան: Քաղաքացին ու պետությունը կկրճատեն ծխասերը և կխնայեն ժամանակը: