Array ( [mr_id] => 83456 [mr_node] => 74725 [mr_media] => 59654 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59654 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59654.jpg [media_name] => ժողով.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:34:05 )
Facebook Instagram Youtube
ԱԺ լսումներ․ Մասնագետներն առաջարկում են ստեղծել ԵԱՏՄ միջխորհրդարանական վեհաժողով
Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը աճել է 34.5 տոկոսով: Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է երկու անգամ:

Եվրասիական տնտեսական միության նախագահությունը ստանձնելով՝ Հայաստանը հնարավորություն ստացավ ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, առաջ մղել Երևանի առաջնահերթությունները՝ էլեկտրաէներգիայի, նավթի և գազի միասնական շուկայից մինչև տնտեսության թվայնացում և երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններ:

Էկոնոմիկայի նախարարը ԵԱՏՄ էֆեկտը ցույց է տալիս թվերով: Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը աճել է 34.5 տոկոսով: Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է երկու անգամ: Ընդ որում, արտահանվում են վերջնական սպառման ապրանքներ՝ ալկոհոլ, միրգ ու բանջարեղեն:

Այստեղ դահլիճից միանգամից մի քանի հարց են հնչեցնում ավտոներկրողները: 2020-ից Հայաստանը սկսելու է մեքենաներ ներկրել ԵԱՏՄ տուրքերով, որոնք ավելի բարձր են: Ներկրողները պնդում են՝ պետք է փորձել հետաձգել սա: Գոնե երեք տարով:

Կաթնամթերք արտահանողները ևս ազգային ժողով են եկել իրենց խնդիրներով: Ինչպես կարելի է պահպանման կարճ ժամկետ ունեցող կաթն արտահանելիս 5-6 օր վատնել փաստաթղթեր հավաքելու համար:

Ամոթ է միայն գյուղմթերքից ու մեքենաներից խոսելը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է ասում և պնդում՝ Հայաստանից արտահանումը պետք է սկսել կրթական ծառայութուններով: 

ԵԱՏՄ 5 երկրների միջև վերին օղակներում կա համաձայնություն, միջին օղակներում արգելքներ են լինում: միասնական շուկաները չեն կայանում, օրենքների սինքրոնացումը դանդաղ է ընթանում: խորհրդարանական լսումները մեկ հարցի շուրջ կոնսենսուսով էին՝ այս ամենը կարգավորելու համար պետք է ստեղծել Եատմ Միջխորհրդարանական վեհաժողով: