Array ( [mr_id] => 83443 [mr_node] => 74728 [mr_media] => 75206 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75206 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75206.jpg [media_name] => 2QFTJvSDB4PwVDgaePkXXQ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 17:07:58 )
Facebook Instagram Youtube
Ֆլեշմոբ՝ ի պաշտպանություն լրագրող Իվան Գոլունովի
Ռուսաստանում պահանջելով դադարեցնել հետաքննող լրագրող Իվան Գոլունովի քրեական հետապնդումը:

Ռուսաստանի հանրային գործիչները, հայտնի լրագրողներն ու իրավապաշտպանները ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով դադարեցնել հետաքննող լրագրող Իվան Գոլունովի քրեական հետապնդումը: Իրավապահները նրան ձերբակալել են թմրանյութեր պահելու կասկածանքով: Լրագրողը պնդում է, որ որևէ կապ չունի դրանց հետ և տեղի ունեցածը վրեժ է իր հետաքննությունների համար: Երկրում մեծ աղմուկ է բարձրացրել այն, որ նրա նկատմամբ փորձել են կալանք կիրառել՝ չունենալով բավարար ապացույցներ: Լրագրողն այժմ տնային կալանքի տակ է: