Array ( [mr_id] => 83473 [mr_node] => 74732 [mr_media] => 75209 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75209 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75209.jpg [media_name] => image_750x_5cfe36394ea04.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 18:03:49 )
Facebook Instagram Youtube
Ինչու էր ոստիկանությունը բերման ենթարկել «Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանին
«Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանին ոստիկանությունը նորից բերման էր ենթարկել: Կադրերը հրապարակեցին ադեկվադները՝ ֆեյսբուքյան իրենց էջում, որտեղ երևում է, որ Արթուր Դանիելյանը ձեռնաշղթաներով է։

«Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանի բերման ենթարկելը նկարագրեց «Ադեկվադ»-ի անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Պատմում է, որ իրենց գրասենյակ են ներխուժել 6 ոստիկաններ՝ առանց ձերբակալելու թույլտվության: 

«Ադեկվադ»-ի անդամենրին՝ 11 հոգուն, ձերբակալել էին նաև երկու օր առաջ, հետո բաց թողել: Ադեկվադցիները պնդում են, որ հետապնդումը քաղաքական է: Դրանից հետո էլ ադեկվադցիները ահազանգեցին այլ միջադեպի մասին՝ հայտարարելով, որ կիրակի առավոտյան առանց պետհամարանիշի մեքենայով մի քաղաքացի Գառնիում միտումնավոր հարվածել է իրենց նախաձեռնող խմբի անդամի մեքենային ու վիճաբանություն հրահրել: «Ադեկվադ»-ը պնդում է, որ միջադեպի հեղինակը նախկինում բազմիցս դատված է եղել:

Այսօր Արթուր Դանիելյանը բաժնում մնաց մոտ երեք ժամ: Դուրս գալով բաժնից, հայտնեց, որ իրեն և ընկերներին մեղադրում են հիբրիդային պատերազմ հրահրելու մեջ: Ու տեղեկացրեց, որ ձերբակալությունը կանխատեսում էին. առավոտյան ստացել էին քաղաքական ենթատեքստով կոլաժ:

Արթուր Դանիելյանը պնդում է, որ իրեն մեղադրում են Նիկոլ Փաշինյանին սպառնալու մեջ: «Ադեկվադ»-ի ղեկավարը հիշեցնում է, որ սպառնալիք ասվածը՝ նույն բառերով, ով, ում ու երբ է հնչեցրել: Մայիսի 25-ին, ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, Արցախի նախագահի հասցեին: 

Արթուր Դանելյանին խուզարկել են, առգրավել հեռախոսը, դրամապանակը, առաջարկել բացատրություն տալ ու պատասխանել հարցերին: «Ադեկվադ»-ի ղեկավարը հրաժարվել է՝ պնդելով, որ իմաստ չունի ապացուցել, որ մածունը սև չէ: Սպիտակ է: