Array ( [mr_id] => 83463 [mr_node] => 74733 [mr_media] => 75210 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75210 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75210.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-10 18:14:17 )
Facebook Instagram Youtube
Ինչպես է տարածվել ՀՔԾ-ԱԱԾ հեռախոսազրույցը՝ Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է հնարավոր տարբերակները
ՀՔԾ պետի հեռախոսը չունի գաղտնալսումը բացառող հայկական ծրագիրը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հնարավոր է համարում, որ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության ձայնագրությունները տարածվել են հարևան երկրի տարածքից: 

Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ աշխատակիցների գաղտնալսման հավանականությունը: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը անցած շաբաթ հայտարարեց, որ գաղտնալսման դեպքից հետո իր հեռախոսի վրա տեղադրել է գաղտնալսումը բացառող հայկական ծրագիր: ՀՔԾ պետը չունի այդ հավելվածը: 

Անդրադառնալով ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին առաջադրված սպանության մեղադրանքին, Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ նա ցուցմունք չի տալիս: Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ։ ՀՔԾ պետի պնդմամբ՝ իրենք ունեցել են Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու բոլոր հիմքերը։

ՀՔԾ պետը հայտարարեց, որ Մարտի մեկի գործի նախաքննության ընթացքում բարդություններ կան, որովհետև անցել է ավելի քան 10 տարի: Նրա պնդմամբ՝ այդ ընթացքում իրեղեն ապացույցներ են կեղծվել:

Ինչու հրաժարական տվեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Բյուջեի կատարողականի հաշվետվությունից հետո Զեյնալյանը հայտարարեց, որ որոշումը կայացրել է գնահատելով ինֆորմացիոն հոսքերը:

Ավելի ուշ Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իր հրաժարականը Փաշինյանի համար անակնկալ չի եղել: Բացի այդ՝ նա անդրադարձավ դատարանները արգելափակելու ակցիային և հայտարարեց, որ այն նպատակ ուներ դատական իշխանությունը տարանջատել գործադիրից և ցույց տալ, որ դրանք գործադիր իշխանության ազդեցության տակ չեն: