Array ( [mr_id] => 83476 [mr_node] => 74736 [mr_media] => 75211 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75211 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75211.jpg [media_name] => Ani Pr. Viva Cell copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 13:17:04 )
Facebook Instagram Youtube
Գասպարյանների ընտանիքը մինչև աշուն նոր տուն կունենա
Վիվասել ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինական կենտրոնը շարունակում են աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին` կիսակառույց տների շինարարությունն ավարտին հասցնել. կամավորական աշխատանքի շնորհիվ Գեղարդ գյուղում բնակվող Գասպարյանները մինչև աշուն նոր տուն կունենան: Վիվասել ՄՏՍ-ի տնօրեն Ռայֆ Յիրիկյանի խոսքով` Հայաստանի բոլոր մարզերում ծրագիրը շարունկավելու է:

Գասպարյանների ընտանիքը տարիներ առաջ փորձել է սեփական տունը կառուցել, բայց ֆինանսական խնդիրների պատճառով տան շինարարությունը մնացել է անավարտ: Նրանք կառուցել էին տան պատերը և տանիքը: Այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց մասնակցում է նաև ընտանիքի կրտսեր տղան:

Փոքրիկ Մխիթարն արդեն իր անկյունը կունենա. նույնիսկ սենյակի պատերի գույնն է որոշել:

Ծրագիրը կիսակառույցների համար է: Ֆուլեր տնաշինական կենտրոնի տնօրենի խոսքով` այսպես կարողանում են մեկ տան գումարով երկու կիսակառույց նորոգել: Ծրագրի շրջանակում տները նորոգվում և ընտանիքներին են հանձնվում անտոկոս փոխհատուցման կարգով:

Վիվասել ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական կենտրոնի տարիների համագործակցության շնորհիվ ավելի քան 170 ընտանիք ապահովված է սեփական բնակարանով: Այս տարվա ծրագրում ընդգրկված է 35 ընտանիք: