Array ( [mr_id] => 83496 [mr_node] => 74743 [mr_media] => 75218 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75218 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75218.png [media_name] => 19071733.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 14:50:23 )
Facebook Instagram Youtube
Երևան-Վան առաջին ուղիղ չվերթով Վան են մեկնել Համահայկական խաղերի կոմիտեի պատվիրակները
Վանի քաղաքային իշխանության հետ քննարկվել է հաջորդ Համահայկական խաղերի մի մասը Վանում անցկացնելու հնարավորությունը:

Երևանից Վան թռչել պատրաստվող ուղևորները պատմական պահի ականատես են՝ սա առաջին թռիչքն է հայկական երկու մայրաքաղաքների միջև: Թեթև մարդատար օդանավով, որը պատկանում է վրացական ընկերությանը, առաջին անգամ 35 րոպեում Վան մեկնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը:

Հայկական պատվիրակությանը պաշտոնական ընդունելությամբ դիմավորեցին Վանի երկու քաղաքապետերը: Զբոսաշրջային և մարզական կապերը զարգացնելու համար կողմերը քննարկեցին հաջորդ Համահայկական խաղերի մի մասը Վանում անցկացնելու հնարավորությունը: Վանի քաղաքային իշխանությունը ողջունեց առաջարկը:

Պաշտոնական հանդիպումից հետո պատվիրակությունն այցելեց Աղթամար վանական համալիր և Սուրբ Խաչ եկեղեցի: Այս տարածքում անհնար է չհանդիպել հայկական մշակույթի նմուշների: Հաջորդ կանգառն Իգդիրն էր: Իգդիրի քաղաքապետի հետ զրույցը ևս համատեղ ծրագրերի իրագործմանն էր վերաբերում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը Իգդիրի և Վանի քաղաքապետերին պաշտոնապես հրավիրեց մասնակցելու համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացմանը: