Array ( [mr_id] => 83526 [mr_node] => 74744 [mr_media] => 75219 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75219 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75219.jpg [media_name] => 93407.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 15:06:52 )
Facebook Instagram Youtube
Կադրային փոփոխությունների շարք՝ Արցախում. ով որ պաշտոնը կզբաղեցնի
Արցախի նախագահը նշանակել է նոր Ոստիկանապետ և ԱԻ ծառայության տնօրեն ։ Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Արցախի ոստիկանությունը կղեկավարի Լեւոն Մնացականյանը: Մինչև նոր նշանակումը նա գլխավորում էր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Նախագահ Սահակյանը հայտնեց, որ ոստիկանության նախկին պետի աշխատանքից ևս գոհ է: Ըստ Բակո Սահակյանի՝ ոստիկանության բարեխիղճ աշխատանքի մասին է վկայում նաեւ հանրության արձագանքը: Ոստիկանության նախկին պետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով լիազոր ներկայացուցիչ: Ավելի ուշ կղեկավարի ձեւավորման փուլում գտնվող քննչական պետական կոմիտեն: Իսկ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում Լեւոն Մնացականյանին փոխարինել է Վլադիկ Խաչատրյանը, որը ծառայության տնօրենի տեղակալն էր:

Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Նախագահի աշխատակազմում որոշումը բացատրում են առաջիկա ընտրությունների Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ: Նա արդեն հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել նախագահի թեկնածու: