Array ( [mr_id] => 83528 [mr_node] => 74747 [mr_media] => 75222 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75222 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75222.jpg [media_name] => ANI hay adrbejanakan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 15:23:43 )
Facebook Instagram Youtube
Թուրք-ադրբեջանական զորավարժությունն ու ՌԴ դեսպանի արձագանքը՝ էսկալացիոն իրավիճակին
ՌԴ-ն հետևում է Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը մտադիր է տարին 2 անգամ ասուլիս տալ, ամփոփել հայ-ռուսական ամբողջ օրակարգը: Սերգեյ Կոպիրկինն այս անգամ անդրադարձավ Մերձմոսկվայում հունիսի 1-ին տեղի ունեցած հատուկջոկատայինի սպանությանը, որի համար ձերբակալվել է 8 հայ: Նա նշեց, որ ոմանք փորձում են նման դեպքերին քաղաքական երանգ հաղորդել:

Գազի գնի հարցը: Դեսպանի խոսքով՝ բանակցությունները շարունակվում են, քննարկվում է ոչ միայն գինը, այլև Գազպրոմի խոշոր ներդրումների հարցը առաջիկա տարիների համար:

Ռուսաստանը հետևում է Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին, այդ թվում նաև 102-րդ ռազմաբազայից, վտանգ չկա:

Ղարաբաղյան խնդրում էլ Ռուսաստանի դեսպանը ընդգծում է՝ Մոսկվան ելնում է նրանից, որ չստեղծվի էսկալացիայի գնալու ցանկություն առաջացնող իրավիճակ: