Array ( [mr_id] => 83524 [mr_node] => 74748 [mr_media] => 75223 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75223 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75223.jpg [media_name] => Liana Manveli dater.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 15:34:10 )
Facebook Instagram Youtube
Ում քայլի պատճառով է վատացել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը՝ դիտավորությո՞ւն, թե պատահականություն
Վերաքննիչ դատարանը և առաջին ատյանի դատարանը հետաձգել են նիստերը։

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքի քննությունը Վերաքննիչում դռնբաց էր: Մեղադրող դատախազը Եվրոպական դատարանի միջանկյալ որոշումը համարեց հիմնազուրկ: Ըստ դատախազի, դրա հիմքում եղել են միայն պաշտպանների ներկայացրած հանգամանքները, պետությունն էլ կներկայացնի իրենը, դրանից հետո պարզ կդառնա, թե Եվրոպական դատարանն ինչ որոշում կկայացնի: Հետո դատախազը պնդեց, որ Մանվել Գրիգորյանը ազատության մեջ լինելով՝ կխոչընդոտի գործի քննությանը, քանի որ նախաքննության ընթացքում զանգով հարկադրել է, որ իր ենթական իր վրա վերցնի այն ամենը, ինչում մեղադրվում է ինքը:

Դատախազը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները չկան այն ցանկում, որում նշված են պատիժը կրելուն անհամատեղելի որակվածները: Նա նաև նշեց, որ որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է դատապարտյալների հիվանդանոցում մնալուց և դեղորայք ընդունելուց:

Փաստաբանը նախ պարզաբանեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է երկարատև կալանքի հետևանքով, և եթե իր պաշտպանյալի առողջական վիճակը լավ լիներ, ՄԻԵԴ–ը միջանկյալ որոշում չէր կայացնի: Հետո պնդեց, որ Մանվել Գրիգորյանին հարկադրաբար են քաղաքացիականից տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, որտեղ նրա վիճակն ավելի է վատթարացել, իսկ դեղամիջոցներից հրաժարվել է այն բանից հետո, երբ պաշտպաններին թույլ չեն տվել տեսակցել իր հետ:

Նիստը հետաձգվեց՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանների տրամադրած բժշկական փաստաթղթերն ու ՄԻԵԴ–ի՝ Գրիգորյանի գործով ժամանակավոր միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ որոշումն ուսունասիրելու համար: Դատարանը կդիմի նաև ՔԿՀ–ին՝ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառների փաստաթղթերը ստանալու համար: Առաջին ատյանի դատարանը ևս հետաձգեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նիստը: Մանվել Գրիգորյանը, առողջական վատ վիճակի պատճառով չէր ներկայացել դատարան: