Array ( [mr_id] => 83511 [mr_node] => 74750 [mr_media] => 75224 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75224 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75224.png [media_name] => 029-araratbank.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-11 17:17:41 )
Facebook Instagram Youtube
Արարատբանկ․ Դրամատունը սկսել է թվային տարնսֆորմացիայի գործընթաց
Բանկը Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է հիփոթեքային արժեթղթավորում, ներդրել է նաև նոր պրոդուկտ` բարձր հուսալիություն և ներդրումային գրավչություն ունեցող ներդրումային պայուսակների վաճառք` ներդրումային հաճախորդներին:

Արարատբանկն ամփոփում է անցած տարվա արդյունքները: 2018-ին բանկը սկսեց թվային ամբողջական տրանսֆորմացիա. փոխվել է մասնաճյուղերի կառավարումը. դրանք բաժանվել են սուպերմարկետների, դասական, առաց կանխիկի աշխատող և էլեկտրոնային մասնաճյուղերի: Թվային տրանսֆորմացիան կտևի մինչև 2022 թվականը:

Արարատբանկի թվային բանկինգի օգտագործողներն արդեն 3 հազարից ավելի են: Մասնաճյուղերին կից ձևավորվել են հաճախորդների խորհուրդներ:

Բանկը Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է հիփոթեքային արժեթղթավորում, ներդրել է նաև նոր պրոդուկտ` բարձր հուսալիություն և ներդրումային գրավչություն ունեցող ներդրումային պայուսակների վաճառք` ներդրումային հաճախորդներին:

Բանկը ստեղծել է նաև միջազգային շուկաներում բրոքերային ծառայությունների մատուցման հնարավորություն, ինչը թույլ է տալիս հաճախորդներին աշխարհի զարգացած երկրների բորսայական հարթակներում կատարել առցանց գործարքներ: