Array ( [mr_id] => 83534 [mr_node] => 74756 [mr_media] => 75229 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75229 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75229.jpg [media_name] => Grigor Football.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 13:37:09 )
Facebook Instagram Youtube
Հայաստանի հավաքականը 3:2 հաշվով հաղթել է Հունաստանի ընտրանում
Հաջորդ հանդիպումը սեպտեմբերի 5-ին է՝ Իտալիայի ընտրանու հետ:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին հաղթել է Հունաստանին: Հաշիվը բացվել է խաղի 8-րդ րոպեին՝ Ալեքսանդր Կարապետյանի դիպուկ հարվածով: Սա ազգային ընտրանու պատմության մեջ առաջին գոլն էր Հունաստանի թիմին: Խաղի ընթացքում Հայաստանի հավաքականը Հունաստանի դարպասը գրավել է ևս 2 անգամ: Հայաստանի ընտրանին հաղթել է 3-2 հաշվով և երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնել Եվրո-2020-ի ընտրական փուլում: Մեկական գոլ խփել են Գևորգ Ղազարյանն ու Տիգրան Բարսեղյանը: Մեր ընտրանին 6 միավորով երրորդ հորիզոնականում է: Հաջորդ հանդիպումը սեպտեմբերի 5-ին է՝ Իտալիայի ընտրանու հետ: