Array ( [mr_id] => 83535 [mr_node] => 74757 [mr_media] => 75230 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75230 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75230.jpg [media_name] => Hongkong copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 13:39:28 )
Facebook Instagram Youtube
Հոնկոնգում ցուցարարները փողոց են փակել
Էքստրադիցիայի մասին վիճահարույց օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է։

Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ արգելափակելով մեգապոլիսի երթևեկությունը: Պատճառը էքստրադիցիայի մասին օրենքում սպասվող փոփոխություններն են, որոնցով նախատեսվում է Հոնկոնգում հանցագործություն կատարած անձանց արտահանձնել Պեկինին: Ցուցարարները մտավախություն ունեն, որ հանցագործներից բացի կարտահանձվեն նաև քաղաքական հետապնդման ենթարկվող ընդդիմադիրներին: Ցույցերի արդյունքում օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումը հետաձգվել է: