Array ( [mr_id] => 83580 [mr_node] => 74763 [mr_media] => 75236 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75236 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75236.png [media_name] => Untitled-1-4-634x445.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 15:47:34 )
Facebook Instagram Youtube
Լարված իրավիճակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին՝ Բաքուն անօդաչուների և ռազմավիացիայի թռիչքներն է ակտիվացրել
Ստեփանակերտը կոչ է արել ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստակորեն լարող սադրանքներից և կատարել ձեքբերված պայմանավորվածությունը:

Արցախյան առաջնագծի ամբողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչուների և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ: Ադրբեջանի օդուժը խախտում է սահմանված թռիչքային գոտին, անցնում Արցախի տարածք: 

Պաշտպանության բանակը հայտնում է, որ այս գիշեր շփման գծի մի քանի հատվածներում Ադրբեջանը գործի է դրել նաև տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր: 

Ադրբեջանի օդային և ցամաքային ակտվիությոնը հայկական հակաօդային պաշտպանության միջոցների և դիրքապահ ստորաբաժանումների վերահսկողության տակ է: Միաժամանակ Բաքվից ապատեղեկատվություն է տարածվում՝ հայկական ուժերին մեղադրում են խոշոր տրամաչափի զինատեսակներով հրադադարը խախտելու մեջ: Ստեփանակերտը պաշտոնապես հերքում է: Արցախի նախագահի խորհրդականի խոսքով՝ առաջիկայում լարվածության աստիճանը կախված է նաև այս պահին միջորդների արձագանքից: 

Արցախն ադրբեջանական կողմին հորդորում է ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն լարող սադրիչ գործողություններից, կատարել պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: