Array ( [mr_id] => 83578 [mr_node] => 74764 [mr_media] => 75237 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75237 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75237.jpg [media_name] => mhm0130308.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 16:15:20 )
Facebook Instagram Youtube
Ինչու է Քոչարյանը Վերաքննիչի դատավորին հորդորել է ինքնաբացարկ հայտնել , իսկ Գլխավոր դատախազը պնդել՝ Քոչարյանին կալանավորել
Վերաքննիչը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատելու փաստաբանների բողոքները:

Վերաքննիչ դատարանի դիմաց վերսկսվեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեմ ու կողմ ակցիաները: Ոստիկանները եւ դատական կարգադրիչները ուժեղացված հսկողություն են իրականացել դատարանի բակում, քանի որ կողմերը ժամանակ առ ժամանակ վիճում էին միմյանց հետ:

Վերքննիչը քննում է Գլխավոր դատախազության բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20-֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Պաշտպանական կողմը համարում է, որ գործը դատավոր Արմեն Դանիալյանին մակագրվել է խախտումներով:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում դատավորին հորդորեց ՝ ինքնաբացարկ հայտնել:

Դատախազներն իրենց դիրքորոշումը նույնպես հայտնեցին, ըստ մեղադրող կողմի՝ որևէ հիմք չկա, որպեսզի դատավորն ինքնաբացարկ հայտարարի: Պաշտպանական կողմը հետաքքրվեց, ինչու է իրենց մոտ եղած գործը 83 հատորից բաղկացած, իսկ դատարանն ունի 87 հատոր: Դատավորը խոստացավ բոլոր պակաս նյութերը տրամադրել: Պաշտպանները խնդրեցին մի քանի օր, այդ հինգ հատորներին ու մյուս բոլոր փաստաթղթերին ծանոթանալու համար:

Գլխավոր դատախազ Արթուր Դանիելյանը նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ այս ընթացքում չի եղել փաստ, որը կապացուցի, որ Քոչարյանը կարող է խոչնդոտել կամ թաքնվել, բայց և այնպես մեղադրող կողմը շարունակում է կարծել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է կալանքը լինի: Դատական նիստը կշարունակվի հունիսի 14-ին: