Array ( [mr_id] => 83583 [mr_node] => 74766 [mr_media] => 75241 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75241 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75241.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 16:27:06 )
Facebook Instagram Youtube
Մեդուզա կայքի հետաքննող լրագրողի նկատմամբ կեղծ քրեական գործ հարուցողները կպատժվեն
Ռուսաստանի ներքին գործերի նախարարի հրամանով՝ քրեական գործը կարճվել է, հետապնդումը դադարեցվել:

Քրեական այս գործի աղմուկը մի քանի ժամվա ընթացքում հասավ Կրեմլ: Ռուսական Մեդուզա կայքի հետաքննող լրագրողին ձերբակալել էին թմրանյութեր պահելու և տարածելու կասկածանքով ու անմիջապես փորձել էին կալանավորել: Հասարակական հայտնի գործիչներն ու լրագրողները աջակցության աննախադեպ արշավ էին սկսել: Մի քանի օր անց փորձաքննությունները ապացուցեցին՝ լրագրողը որևէ կապ չունի թմրանյութերի հետ:

Նրան տնային կալանքի տակ էին պահում: Ռուսաստանի ներքին գործերի նախարարի հրամանով՝ քրեական գործը կարճվել է, հետապնդումը դադարեցվել: Որևէ փոխհատուցում լրագրողը չի ակնկալում:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարը քննիչների դեմ քննություն է սկսել: Մինչև այդ գործի հետ կապված բոլոր իրավապահների աշխատանքը դադարեցված է: 2 գեներալի աշխատանքից կհեռացնեն:

Գործը փակելուց անմիջապես հետո Գոլունովի տան մոտ հավաքված լրագրողներին տորթ է հյուրասիրել նրա մայրը:

Քրեական գործը ցնցել է նաև քաղաքական դաշտը: Իշխանությունը պահանջում է արագ պարզել, թե ինչ է իրականում կատարվել: Հնարավոր է՝ լրագրողին փորձել են պատժել բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց վերաբերյալ նա հրապարակում էր հետաքննչական հոդվածներ: