Array ( [mr_id] => 83576 [mr_node] => 74767 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
Facebook Instagram Youtube
Աբովյանի ընտրությունը, կոկորդիլոսն ու Սանիտեքը՝ ժողովրդավարության հաղթանակում․ ինչ կապ ունեն գործտվողները ձվի ու աղբի հետ
Մաքսային կոդի պարտադրանքով՝ կոկորդիլոսի ձուն կներմուծվի որպես թռչնի ձու։ Հայկ Մարությանը խոստացել է՝ այս ամիս Երևանում կունենա նոր աղբատար մեքենաներ։

Աբովյանի ընտրություններով, կոկորդիլոսներով՝ սողացող կամ թռչող, և, իհարկե, Սանիտեկով: Մարզպետներն են ԱԺ-ում և Երևանի քաղաքապետը: Լրագրողների պաշարած մուտքի մոտ նախ Կոտայքի մարզպետը հայտնվեց և Աբովյանի ընտրություններին մի քանի բնորոշում տվեց՝ ժողովրդավարության հաղթանակ, իր թիմի պարտություն և արժանապատիվ քաղաքացու պարտություն: 

ԲՀԿ-ական պատգամավոր Էդուար Բաբայանի հայտարարությունը մարզպետն անվանեց քրեաօլիգարխիկ ու հայտարարեց, որ առաջարկելու է այդ հարցը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում: Բաբայանը հայտարարել էր, որ Աբովյանը չեն դարձնելու գործ տվողների քաղաք: 

Մարզպետը համաձայն չէ նաև Էդմոն Մարուքյանի պնդմանը, թե ինքը փչացրեց ընտրությունները: Նա հայտարարեց, որ հրաժարական չի տալու ու հարցազրույցի համար տեղը զիջեց կոկորդիլոսի կառուցվածքը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրած Արարատի մարզպետին: 

Թռչող, թե սողացող՝ կոկորդիլոսի ձվի ներմուծման խնդիրը լուծվել է: Կբերեն թռչնի ձվի անվան տակ: Մաքսային կոդն այլ տարբերակ չի թողնում: Կոկորդիլոսաբուծարանն էլ սարերի հետևում չէ, Գարիկ Սարգսյանի պնդմամբ, ներդրողին աղմուկը չի խանգարում, բայց ի՛նքը այլ մտավախություն ունի:

Այս ամիսների ընթացքում Արարատի մարզպետը պարզել է՝ կաթիլային համարակգով ոռոգվող տարածքն իր մարզում քանի հեկտար է ի վերջո:

Հայկ Մարությանը ԱԺ-ում էլ պատմեց Սանիտեքի ոդիսականը՝ եզրահանգմամբ, որ այդ ընկերությունը չի կարող սպասարկել: 

Քաղաքապետը բարձրաձայն հաշվում է, թե քանի աղբաման կա հիմա փողոցներում, և քանիսը չկա: 

Աղբամանների մասին հայտնի է Սանիտեքի ղեկավարության հայտարարույթւոնը: Նրանք էլ պնդում են, որ մի քանի հազար աղբաման վնասվել է իշխանափոխության օրերին, երբ դրանցով ճանապարհներ էին փակում: Եվ առաջարկել էին վնասվածը վերականգնել իրենց տուգանքի գումարով: 

Մարությանը տեղեկացնում է, որ այս ամսվա ընթացքում Երևանում կտեսնենք աղբատար նոր մեքենաներ, և աղբահանությունը պետք է որ ավելի վերահսկելի դառնա: