Array ( [mr_id] => 83575 [mr_node] => 74769 [mr_media] => 75243 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 75243 [media_album] => 1 [media_path] => media/2019/06/75243.jpg [media_name] => 62d69b2e6c9a9566c642.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-06-12 17:04:43 )
Facebook Instagram Youtube
Կոնդեցիները բողոքում ու պահանջում են՝ չափագրումը կրկնել
Բնակիչների առաջարկը կներկայացվի կառավարություն և քաղաքապետարան։

Կոնդ թաղամասի բնակիչներն են: Կոնդեցիները լրագրողներին տեղեկացրեցին, որ կառավարությունից պահանջում են, որ նոր չափագրումներ իրականացվեն իրենց թաղամասում, քանի որ կատարված չափագրումները սխալ են համարում: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տների սեփականության վկայականներն էլ լիարժեք չեն՝ առուվաճառքի պայմանագիր կնքելու համար:

Կոնդեցիները մայիսի 17-ին հանդիպել էին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, սակայն հանդիպման արդյունքից գոհ չեն:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց՝ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետը: Բնակիչները պահանջեցին հանդիպում վարչապետի հետ: 

Ղազարյանն առաջարկեց, որ բնակիչներն իրենց հաշվին նոր չափագրումներ իրականացնեն՝ կոնդեցիները դեմ նե:

Ալեքսանդր Ղազարյանը ակցիայի մասնակիցներին հրավիրեց ընդունարան՝ խնդիրը տեղում քննարկելու համար:

Կոնդեցիները առաջարկել են լուծարել 2013-ին ստեղծված աշխատանքային խումբը և ստեղծել հանձնաժողով, որում՝ ըստ կոնդեցիների, պետք է ներգրավված լինեն իրենք և Կադաստրի, ՄԻՊ-ի, քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները: Ալեքսանդր Ղազարյանը հայտնել է, որ բնակիչների առաջարկը կներկայացնի կառավարություն և քաղաքապետարան: