Array ( [mr_id] => 83569 [mr_node] => 74774 [mr_media] => 63518 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63518 [media_album] => 7 [media_path] => media/2016/11/63518.jpg [media_name] => 4d9b65dc37f30dc38dc0395a0cbf031a.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-11-22 17:37:57 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանա-ղազախական դիվանագիտական սկանդալ. Բաքվին վրդովվել է ղազախստանի նախագահի հայամետ հայտարարությունը
Ադրբեջանը քննադատել է Ղազախստանի նախագահի հայամետ հայտարարությունը:

Պրոֆեսիոնալ դիվանագետի խայտառակ հայտարարություններ. Ադրբեջանում այնքան են վրդովված Ղազախստանի նոր նախագահի հայամետ հայտարարութուններից, որ իշխանական վերահսկողության տակ գործող մեդիառեսուրսները ինտենսիվ և կոպիտ ձևակերպումներով արշավ են սկսել Կասիմ Ժոմար Տոկաևի դեմ: Նա այսօր երդվել է Ղազախստանի նախագահի պաշտոնում՝ էքս նախագահ Նազարբաևի երեսունամյա 

Ադրբեջանում հունից դուրս են եկել, քանի որ Տոկաևը հայտարարել է՝ Հայաստանն ու Ղազախստանն ունեն պատմության և նույնիսկ լեզվական ընդհանրություններ: Այնպես որ Երևանի հետ հետագա գործակցությանն օպտիմնիզմով է նայում: Ղազախստանն ամեն ինչ կանի համագործակցությունն ամրապնդելու համար: Ադրբեջանն արձագանքում է՝ պնդելով, թե Տոկաևը դեռ պաշտոնավարումը չսկսած հայտնվեց քաղաքական աղմկոտ սկանդալի մեջ: 

Ղազախստանի հարցերով փորձագետն ուշադրություն է հրավիրում ևս մեկ հանգամանքի վրա: ՄԱԿ-ում, Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ղազախստանը որպես կանոն չեզոք դիրք է պահպանել ղարաբաղյան հիմնահարցի քննարկումների և քվեարկությունների ժամանակ: Հայկական կողմը սա չի ուսումնասիրում, ինչն էլ ադրբեջանին հնարավորություն է տալիս ընդհանուր հոսքի մեջ պնդել, թե Ղազախստանը պաշտպանում է իրենց դիրքորոշումը: 

Փորձագետը համոզված է, որ Ադրբեջանի ագրեսիվ քննադատությունների մասին Նուրսուլթանից պաշտոնական մեկնաբանություն չի լինի: Առավել սպասել է, որ Ղազախստանը կարձագանքի փորձագիտական շրջանակների միջոցով: